-
07.07.2017|
09:30
Շախմատ Գարի Կասպարովի հնարավոր վերադարձի մասին լուրը ցնցել է մարզաշխարհը: Մեկնաբանությունների պակաս չկա, այդ թվում և այնպիսիների, որտեղ փորձ է արվում սեփական չնչինության ֆոնի վրա հարցեր լուծել մեկի հետ, ում շվաքին հասնելն անգամ երազանք է:
-
07.07.2017|
09:27
Ֆիլադելֆիայում ավարտված շախմատի World Open-2017 ավանդական փառատոնում գերազանց մրցելույթ է ունեցել երևանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը:
-
07.07.2017|
09:26
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում երեկ պատասխան հանդիպումներն անցկացրին Հայաստանը ներկայացնող թիմերը: Արդյունքներին ընթերցողը կարող է ծանոթանալ թերթի էլեկտրոնային էջից, իսկ մեր թիմերի մրցելույթների հնարավորինս ծավալուն անդրադարձը` «Իրատեսի» հաջորդ համարում։
-
07.07.2017|
09:24
Տրանսֆերային պատուհանը դեռ մի ամբողջ ամիս էլ գործելու է: Իրենց համար գլխավոր գործարքների հարցում ակումբները, բնականաբար, շտապում են. հավասարապես արժեքավոր են ինչպես ձեռքբերումները, այնպես էլ ունեցածի պահպանումը, ու դեռ խոշոր հարց է, թե որն է ավելի առաջնայինը: Ինչևէ: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:
-
04.07.2017|
15:56
Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում կանցկացվի «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ Այս տարի նշվելու է «Բազե» հավաքի ստեղծման 15-ամյակը, ուստի նախատեսված են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ երիտասարդական ամենամեծ միջոցառման հոբելյանը նշանավորելու համար։
-
04.07.2017|
10:05
Դորտմունդում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ընտրանուն երկու բրոնզե մեդալ են պարգևել Մալխաս Ամոյանը (74 կգ) և Հրաչյա Պողոսյանը (60 կգ):
-
04.07.2017|
10:03
Կաունասում ավարտված կադետների ձյուդոյի առաջնությունում Հայաստանի պատվիրակներն անմասն են մնացել խաղարկվող մեդալներից, սակայն այնպես չէ, թե հայ տարրը ձեռնունայն է վերադարձել առաջնությունից:
-
04.07.2017|
09:59
Ընդամենը երեք օրվա տարբերությամբ ֆուտբոլի գերմանական երկու ընտրանի դառնում է երկու մրցաշարի հաղթող. մինչև քսանմեկ տարեկաններն անգերազանցելի են մնում աշխարհամասի առաջնությունում, իսկ անունով ազգային, իրականում 2014-ի աշխարհի առաջնությունում հաղթած թիմի հետ գրեթե կապ չունեցող, ամբողջապես նոր ֆուտբոլիստներով համալրված ընտրանին հաղթանակ է տոնում Համադաշնությունների գավաթի խաղարկությունում:
-
30.06.2017|
12:05
Դորտմունդում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (ազատ ոճ) բավական հաջող են հանդես եկել մեր պատվիրակները՝ տիրանալով մեկ արծաթե (Հովհաննես Մաղաքյան՝ 120 կգ) ու երկու բրոնզե մեդալի (Արսեն Հարությունյան՝ 46 կգ, Կարեն Զուրաբյան՝ 50 կգ):
-
30.06.2017|
12:04
Այսօր լիտվական Կաունաս քաղաքում մեկնարկում է մինչև տասնութ տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: 42 երկրի շուրջ 400 մասնակիցների մեջ են Հայաստանի պատվիրակներ Յուրի Իսրայելյանն ու Երվանդ Ներսիսյանը, Տիգրան Յաղուբյանը (60 կգ), Ռոբերտ Թորոսյանը (66 կգ), Սամվել Գևորգյանը (73 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ) և մեր միակ աղջիկ ներկայացուցիչը՝ Նունե Նազարյանը, որը հանդես կգա 48 կգ քաշային կարգում: